Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային
17 ՍԵՊ 2025 05:27

Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային
17 ՍԵՊ 2025 05:27
Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 113 անօդաչու թռչող սարք, մեծ մասը՝ «Շահեդ» տիպի կամիկաձե դրոններ, և շուրջ 10 հրթիռ։ այդ մասին հայտնում են Կիևի պաշտոնական աղբյուրները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել կամ ճնշել 89 ԱԹՍ։ Հարվածների հիմնական թիրախներն են եղել Զապորոժիեի, Խարկովի, Սումիի, Դնիպրոպետրովսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիևի մարզերը։
Զապորոժիեում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել՝ 14-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Խարկովում ԱԹՍ-ի հարվածից վնասվել է տեղի բուհերից մեկի շենքը, ինչի հետևանքով տուժել է չորս մարդ։ Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 7 քաղաքացիական անձ, ևս 49-ը ստացել են վիրավորումներ։
Ցամաքային ճակատում ռուսական զորքերը շարունակում են ճնշում գործադրել մի քանի ուղղություններով։ Ըստ ռուսական աղբյուրների, առաջխաղացում է գրանցվել Զապորոժիեի մարզում, որտեղ ռուսական ուժերը գրավել են Օլգովսկոե բնակավայրը։
Հաջողություններ են արձանագրվել նաև Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ ռուսական ստորաբաժանումները գրավել են Տերնովե և Նովոպավլիվկա գյուղերը։ Ռուսական ՊՆ-ն նաև հայտնում է Սումիի և Խարկովի մարզերում մարտավարական դիրքերի բարելավման մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել