Ռուսաստանը ռմբակոծել է ծննդատունը. զոհեր | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի ծննդատանը
29 ՀՈՒԼ 2025 07:19
Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի ծննդատանը

Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի ծննդատանը

29 ՀՈՒԼ 2025 07:19
Ռուսաստանն այս գիշեր հարձակվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոե քաղաքի վրա։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Հրթիռը մասամբ ավերել է չշահագործվող եռահարկ շենք, վնասվել են նաև բժշկական հաստատություններ՝ ծննդատունը և քաղաքային հիվանդանոցի բաժանմունքը։
Զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Երկու կին ծանր վիճակում է, նրանցից մեկը հղի է։
Նաև հաղորդվում է, որ նախօրեին երեկոյան Ռուսաստանը հարձակվել է Սինելնիկովսկի շրջանի վրա. մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են։
Մեկ այլ հարված ռուսական կողմը այս գիշեր հասցրել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում գտնվող ուղղիչ աշխատանքային գաղութին։ Հարվածի հետևանքով առնվազն 16 անձ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել