«Կինժալներով» հարվածներ Ուկրաինային. կա զոհ
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը «Կինժալներով» հարվածել է Ուկրաինայի մի շարք մարզերի
3 ՆՈՅ 2025 09:13
Ռուսաստանը «Կինժալներով» հարվածել է Ուկրաինայի մի շարք մարզերի

Ռուսաստանը «Կինժալներով» հարվածել է Ուկրաինայի մի շարք մարզերի

3 ՆՈՅ 2025 09:13
Ռուսական բանակը գիշերվա ընթացքում հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա՝ արձակելով ընդհանուր առմամբ 12 հրթիռ։ Թիրախավորվել են մի շարք մարզեր, ինչի հետևանքով կա առնվազն մեկ զոհ, վիրավորներ և ենթակառուցվածքների զգալի վնասներ։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական կողմը կիրառել է տարբեր տեսակի հրթիռներ, այդ թվում՝ երեք «Կինժալ» գերձայնային հրթիռ, չորս «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռ և հինգ С-300/С-400 զենիթահրթիռային համակարգերից արձակված հրթիռներ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին, ըստ հաղորդագրության, հաջողվել է խոցել «Կինժալ» տեսակի հրթիռներից մեկը։
Հարձակման հետևանքով ամենածանր իրավիճակը ստեղծվել է Սումիի մարզում։ Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ ռուսական հարվածի հետևանքով այստեղ զոհվել է մեկ տղամարդ, ևս հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դնեպր քաղաքում, ինչպես հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Հայվանենկոն, հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկում։ Նրա խոսքով՝ տուժել է մեկ մարդ։
Նիկոլաևի մարզում հարվածները հասցվել են էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ դրա հետևանքով 12 բնակավայրում ժամանակավորապես անջատվել է էլեկտրամատակարարումը։ Ավելի ուշ նա հավելել է, որ էլեկտրամատակարարումը հաջողվել է վերականգնել։ Նիկոլաև քաղաքում, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, հրդեհներ են բռնկվել ավտոտեխսպասարկման կայանում և սուպերմարկետում։ Այստեղ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Բացի այդ, գիշերվա ընթացքում հրթիռակոծության են ենթարկվել նաև Խարկով քաղաքը և Զապորոժիեի արվարձանները։ Այս ուղղություններով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել