ՌԴ հարձակումը Ուկրաինային. 118 ԱԹՍ
ՌԴ-ն 118 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային
18 ՆՈՅ 2025 08:04
ՌԴ-ն 118 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային

ՌԴ-ն 118 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային

18 ՆՈՅ 2025 08:04
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ամփոփագրի համաձայն՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 118 անօդաչու թռչող սարք և 4 հրթիռ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել կամ ճնշել 101 անօդաչու։ Չորս հրթիռի և 13 անօդաչուի խոցումներ են արձանագրվել 15 տարբեր վայրերում, իսկ խոցված ԱԹՍ-ների բեկորներն ընկել են ևս երկու վայրում։
Հարձակման գլխավոր թիրախներից է եղել Դնեպր քաղաքը և Դնեպրոպետրովսկի մարզը։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Գայվանենկոն հայտնել է, որ գիշերային հարվածի հետևանքով քաղաքում վիրավորվել է երկու մարդ։
Զգալի վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վնասվել են վեց բնակելի շենք, վարչական շենք, խանութ և առևտրային ձեռնարկություններ։ Թիրախավորվել է նաև երկաթուղային ենթակառուցվածքը։
Հարվածից տուժել է նաև այն երկհարկանի շենքը, որտեղ տեղակայված են «Суспільне Дніпро» և «Українське радіо» լրատվամիջոցների տարածաշրջանային խմբագրությունները։ Հարձակման պահին շենքում լրագրողներ չեն եղել, սակայն այնտեղ հրդեհ է բռնկվել։
Բացի Դնեպրից, ենթակառուցվածքների վնասման մասին տեղեկություններ են ստացվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Սամարովսկի և Պավլոգրադի շրջաններից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար