Գրանցվել
Գրանցվել
ՌԴ մուտք գործելու պայմանների փոփոխություններ կան
25 ՀՈՒՆ 2025 10:04
ՌԴ մուտք գործելու պայմանների փոփոխություններ կան

ՌԴ մուտք գործելու պայմանների փոփոխություններ կան

25 ՀՈՒՆ 2025 10:04
2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։
Համաձայն սահմանված կանոնների՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ):
Սույն ընթացակարգը պարտադիր է ՌԴ պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների, 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
ՌԴ մուտք գործելու պայմանների փոփոխություններ կան | ReOpen