ՌԴ կառավարությունը կերկարաձգի բենզինի արտահանման արգելքը մինչև 2025թ․ վերջ
26 ՍԵՊ 2025 07:20

ՌԴ կառավարությունը կերկարաձգի բենզինի արտահանման արգելքը մինչև 2025թ․ վերջ
26 ՍԵՊ 2025 07:20
ՌԴ կառավարությունը կերկարաձգի բենզինի արտահանման արգելքը մինչև ընթացիկ տարվա վերջ և նույն ժամկետով կսահմանի դիզելային վառելիքի արտահանման էմբարգո ոչ արտադրողների համար: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: «Մենք մոտ ժամանակներս կերկարաձգենք բենզինի արտահանման արգելքը մինչև տարվա վերջ, ինչպես նաև կներմուծվի դիզելային վառելիքի արտահանման արգելք ոչ արտադրողների համար՝ նույնպես մինչև տարվա վերջ», - ասել է նա:
Նովակը նշել է, որ այս միջոցը թույլ կտա լրացուցիչ ապահովել Ռուսաստանի ներքին շուկան նավթամթերքներով:
Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, Ռուսաստանի կառավարությունը սահմանել էր ավտոմեքենաների բենզինի արտահանման ժամանակավոր արգելք: Այն կգործի մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ուղղված է ներքին վառելիքի շուկայում կայուն իրավիճակի պահպանմանը:
Հիշեցնենք, որ ըստ բաց աղբյուրների (Reuters, Kyiv Independent, Euronews և այլն), Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) հարձակումները 2025 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին զգալի վնաս են հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքներին:
Այս հարձակումները թիրախավորել են նավթավերամշակման գործարանները, պահեստները և արտահանման տերմինալները՝ հանգեցնելով գործարանների կանգառների, վերանորոգման անհրաժեշտության և լոգիստիկ խնդիրների: Ընդհանուր առմամբ, հարվածել են շուրջ 15 նավթավերամշակման գործարանի (Ռուսաստանն ունի 38 հիմնական գործարան), ինչը հանգեցրել է ներքին վառելիքի պակասի, արտահանման կրճատման և գլոբալ շուկաներում խափանումների: Հարձակումները հանգեցրել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորության կտրուկ անկման՝ հասնելով 17-20%-ի կրճատման որոշ օրերին: Ներքին շուկայում առաջացել է վառելիքի պակաս, իսկ արտահանումները կրճատվել են:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել