Հարվածներ Օդեսային և Զապորոժիեին. Կան զոհեր
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը հարրվածել է Օդեսային և Զապորոժիեին. կան զոհեր
23 ՍԵՊ 2025 06:28
Ռուսաստանը հարրվածել է Օդեսային և Զապորոժիեին. կան զոհեր

Ռուսաստանը հարրվածել է Օդեսային և Զապորոժիեին. կան զոհեր

23 ՍԵՊ 2025 06:28
Ռուսական զորքերը շարունակում են իրենց հարձակումները Ուկրաինայում։ Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ռուսական զորքերը հերթական անգամ հարձակվել են Օդեսայի մարզի վրա։ Հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, ևս երեք մարդ վիրավորվել է։ Քաղաքացիական ենթակառուցվածքները լուրջ վնասներ են կրել. հրդեհ է բռնկվել հինգ առևտրային կետերում։
Հրդեհը հաջողվել է արագ մարել։ Բացի այդ, վնասվել են հյուրանոցի, Ուկրաինայի փոստային ծառայություն, «Укртелеком»-ի, մշակույթի տան, վարչական ծառայությունների մատուցման կենտրոնի շենքերը և մի քանի ավտոմեքենաներ։ Փրկարարական ծառայություններն անմիջապես սկսել են աշխատանքները՝ վերացնելու հարձակման հետևանքները։
Զապորոժիեն երկրորդ գիշերն անընդմեջ ենթարկվել է զանգվածային հարձակման։ Ռուսական ուժերն ավիառումբեր են կիրառել քաղաքի դեմ՝ թիրախավորելով ինչպես արդյունաբերական օբյեկտները, այնպես էլ մասնավոր բնակելի հատվածը։ Հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել. փրկարարները նրա մարմինը դուրս են բերել փլատակների տակից։ Քաղաքում բազմաթիվ հրդեհներ են բռնկվել, ավերվել են մասնավոր տներ, և պայթյունի ալիքից վնասվել են հարակից շինությունները։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հաստատել է, որ հարձակումն իրականացվել է ֆուգասային ավիառումբերով, որոնց թիվը հասել է վեցի։
Նախորդ օրը Զապորոժիեի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ։ Իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին լինել զգոն և չանտեսել օդային տագնապի ազդանշանները։ Փրկարարական և կոմունալ ծառայությունները շարունակում են աշխատանքները՝ վերացնելու հարձակումների հետևանքները և օգնություն ցուցաբերելու տուժածներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել