ՌԴ-ում առաջարկում են Պուտին-Թրամփ թունել կառուցել
17 ՀՈԿ 2025 07:52

ՌԴ-ում առաջարկում են Պուտին-Թրամփ թունել կառուցել
17 ՀՈԿ 2025 07:52
Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը հանդես է եկել հավակնոտ առաջարկությամբ՝ կառուցել թունել, որը Ռուսաստանը կկապի Ալյասկային։ Առաջարկվում է այն անվանել ի պատիվ երկու երկրների ղեկավարների՝ Պուտին-Թրամփ թունել։
Այս անսովոր գաղափարով Դմիտրիևը դիմել է ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկին՝ նրան ներգրավելու այս մասշտաբային նախագծում։ Նրա պնդմամբ, նախագծի իրականացման համար պահանջվող ծախսերը կարող են կազմել 8 միլիարդ դոլարից պակաս գումար։
Այս նախաձեռնությունը, եթե իրականություն դառնա, կարող է ոչ միայն ցամաքային կապ հաստատել երկու մայրցամաքների միջև, այլև դառնալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավման խորհրդանիշ. Նախագծի տեխնիկական և ֆինանսական մանրամասները դեռևս մշակված չեն, սակայն գաղափարն ինքնին արդեն իսկ ուշագրավ է և քննարկումների տեղիք է տալիս։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել