ՌԴ ԱՀԾ. ԱԷԿ-ում հնարավոր վթա՞ր, թե՞ դիվերսիա է կանխատեսվում
6 ՆՈՅ 2025 12:15

ՌԴ ԱՀԾ. ԱԷԿ-ում հնարավոր վթա՞ր, թե՞ դիվերսիա է կանխատեսվում
6 ՆՈՅ 2025 12:15
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, թե արևմտյան երկրները պատրաստվում են Ռուսաստանին մեղադրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ) հնարավոր խոշոր վթարի համար։
Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ խոսքը 2014 թվականին մալայզիական «Բոինգի» կործանմանը նմանվող «խոշոր դիվերսիայի իրականացման մասին է՝ ուկրաինացիների և ԵՄ երկրների բնակիչների շրջանում զոհերով»։ ԱՀԾ-ում պնդում են, որ որպես հնարավոր սցենար «դիտարկվում է Զապորոժիեի ԱԷԿ-ում դիվերսիայի կազմակերպման տարբերակը՝ նրա միջուկային ռեակտորների ակտիվ գոտու հալեցմամբ»։
Ռուսական հետախուզական ծառայությունը նախազգուշացնում է, որ նման դիվերսիայի իրականացման դեպքում ռադիոակտիվության տարածման գոտում «կհայտնվեն Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչները և Ուկրաինայի արևմտյան սահմանի մոտ գտնվող ԵՄ երկրների քաղաքացիները»։
Այսպիսով, ըստ ռուսական կողմի, նախապատրաստվում է տեղեկատվական հող՝ ատոմակայանում տեղի ունենալիք ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունն ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության վրա բարդելու նպատակով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել