ՌԴ ԱԳՆ-ն քննադատում է «Եվրաեռյակի» սպառնալիքները
Գրանցվել
Գրանցվել
ՌԴ ԱԳՆ. «Եվրաեռյակի» սպառնալիքները ապակայունացնող գործոն են
24 ՕԳՍ 2025 12:31
ՌԴ ԱԳՆ. «Եվրաեռյակի» սպառնալիքները ապակայունացնող գործոն են

ՌԴ ԱԳՆ. «Եվրաեռյակի» սպառնալիքները ապակայունացնող գործոն են

24 ՕԳՍ 2025 12:31
Ռուսաստանի ԱԳՆ-ում «Կոմերսանտ» պարբերականի համար մեկնաբանել են իրանական գործարքի միջնորդ երեք եվրոպական երկրների սպառնալիքը՝ վերականգնել մինչև 2015 թվականը Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի ԱԽ կոշտ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև օգոստոսի 31-ը էական զիջումների չգնա միջուկային ծրագրի հարցում։
«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ Իրանի նկատմամբ նախկինում չեղարկված ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը (որը կոչվում է snapback) գործի դնելու սպառնալիքները լուրջ ապակայունացնող գործոն են, -ասել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում։
Ըստ ԱԳՆ-ի՝ եվրոպացիները հանդես են գալիս դիվանագիտության և բանակցությունների օգտին, սակայն նրանց պահվածքը հեռացնում է նման հեռանկարը և ստիպում կասկածել իրենց բարձրացրած հարցերն ըստ էության կարգավորելու նրանց շահագրգռվածությանը։
«Զբաղվելով «սնեփբեքի» հետ կապված մանիպուլյացիաներով՝ եվրոպացիները», ինչպես կարծում են ՌԴ ԱԳՆ-ում, «իզուր թանկարժեք ժամանակ և էներգիա են վատնում»։
«Պետք է վերադառնալ դիվանագիտությանը և այդ հիմքի վրա պայմանավորվել ցանկացած կասկած և նախապաշարմունք իրանական խաղաղ ատոմի նկատմամբ վերացնելու հնարավոր ուղիների շուրջ՝ միջազգային իրավունքի հիման վրա և պատշաճ կերպով հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության շահերը, ներառյալ՝ միջազգային հսկողության ներքո քաղաքացիական կարիքների համար ուրանի հարստացման նրա իրավունքը։ Հենց դրա վրա արժեր այժմ կենտրոնացնել բոլոր ջանքերը», — ընդգծել են գերատեսչությունում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել