Ռուսական զորքերը առաջխաղացում ունեն Զապորոժիեում, Խարկովում և Պոկրովսկում
16 ՍԵՊ 2025 05:29

Ռուսական զորքերը առաջխաղացում ունեն Զապորոժիեում, Խարկովում և Պոկրովսկում
16 ՍԵՊ 2025 05:29
Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 84 անօդաչու թռչող սարք (հիմնականում Shahed տեսակի) և 3 S-300 հրթիռ:
Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, ըստ Կիևի պաշտոնական աղբյուրների, ոչնչացրել է 59 անօդաչու: Հարձակումները կենտրոնացած են եղել Դոնեցկի, Զապորոժիեի, Խարկովի, Սումիի, Խերսոնի, Օդեսայի, Դնեպրոյի և Չեռնիգովի շրջաններում:
Ամենաշատ հարվածները ստացել են Կրամատորսկը, Յարովան, Նիժինը և Սումիի սահմանամերձ գյուղերը: Վնասվել են բնակելի շենքեր, գյուղատնտեսական օբյեկտներ և ենթակառուցվածքներ:
Քաղաքացիական բնակչության թվում զոհերը վերջին 24 ժամվա ընթացքում կազմել են առնվազն 5 սպանված և 56 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ, հիմնականում Դոնեցկում և Սումիում:
Ցամաքային գործողություններում ռուսական զորքերը շարունակել են զարգացնել հաջողությունները մի քանի ուղղություններով: Առաջխաղացումներ են եղել Վելիկի Բուրլուկի ուղղությամբ (Խարկով), որտեղ գրավվել են նոր դիրքեր: Զապորոժիեում գրավվել է Օլգովսկոե (Օլհիվսկե) գյուղը, առաջխաղացումներ դեպի Նովոիվանովկա և Բերեզովե: Պոկրովսկի ուղղությամբ գրավվել են Տերնովե և Նովոպավլիվկա դիրքերը։
Ուկրաինական զինված ուժերի կորուստները վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, կազմել են 1435 զինվոր, 2 տանկ, 2 զրահամեքենա, 35 հրետանի և 323 անօդաչու:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել