Ռազմական ոստիկանությունը ամփոփել է 2025-ի 9 ամսվա արդյունքները
21 ՀՈԿ 2025 05:22

Ռազմական ոստիկանությունը ամփոփել է 2025-ի 9 ամսվա արդյունքները
21 ՀՈԿ 2025 05:22
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, զորամասերի և ռազմական ոստիկանության միջև համագործակցության զարգացմանը, կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին և մի շարք այլ հարցերի։
Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ նպատակային աշխատանքների շարունակման, ռազմական ոստիկանություն–զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել