Ռամիզ Մեհտիևին կհեռացնեն ԱԽ կազմից
Գրանցվել
Գրանցվել
Ռամիզ Մեհտիևին կհեռացնեն Ադրբեջանի ԱԽ կազմից
17 ՀՈԿ 2025 09:47
Ռամիզ Մեհտիևին կհեռացնեն Ադրբեջանի ԱԽ կազմից

Ռամիզ Մեհտիևին կհեռացնեն Ադրբեջանի ԱԽ կազմից

17 ՀՈԿ 2025 09:47
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռամիզ Մեհթիևը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քառամսյա տնային կալանքը, կհեռացվի երկրի Անվտանգության խորհրդի կազմից: Այս լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիևը։
«Ամեն ինչ կլուծվի օրենքի շրջանակներում։ Անձը նախկինում եղել է Խորհրդի անդամ, և, բնականաբար, սահմանված կարգով նա կհեռացվի կազմից։ Օրենքը գործում է բոլորի համար՝ առանց բացառության, և այդպես կլինի միշտ։ Նա նաև մի շարք կազմակերպությունների անդամ է, այդ թվում՝ «Յենի Ազերբայջան» կուսակցության։ Ժամանակի ընթացքում, օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, բոլոր հարցերը կկարգավորվեն», - նշել է Մադաթ Գուլիևը։
Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհթիևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանքներով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել