Ռամիզ Մեհտիևը մեղադրվում է պետդավաճանության մեջ
16 ՀՈԿ 2025 12:22

Ռամիզ Մեհտիևը մեղադրվում է պետդավաճանության մեջ
16 ՀՈԿ 2025 12:22
Ադրբեջանի քաղաքական էլիտայի «գորշ կարդինալ» համարվող, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի դեմ «պետական դավաճանության» հոդվածով առաջադրված մեղադրանքը ցնցել է երկիրը։ Տարածվող վարկածների կիզակետում նրա սերտ կապերն են ռուսական հատուկ ծառայությունների և իշխանությունը զավթելու ենթադրյալ ծրագրերի հետ։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Մեհտիևը ծրագրել էր Ռուսաստանի աջակցությամբ զավթել իշխանությունն Ադրբեջանում։ Մանրամասները, ըստ գործակալության, ծրագիրը ռուսական կողմն է բացահայտել Դուշանբեում նախագահների հանդիպման ժամանակ՝ փաստացի մատնելով Մեհտիևին։
Այս մեղադրանքը լրացնում են այլ վարկածներ։ Ըստ Bakupost.az-ի, Մեհտիևը և նրա հետ կապված անձինք, օգտագործելով անօրինական ճանապարհով ձեռք բերված խոշոր ֆինանսական միջոցներ, արտասահմանում ֆինանսավորել են հակաադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող «ընդդիմադիրներին»։ Նշվում է, որ հենց այս խումբն է արտասահմանյան ընդդիմությանը փոխանցել կոմպրոմատներ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, այդ թվում՝ նրանց հեռախոսահամարները։
Որպես գլխավոր ապացույց՝ որոշ վերլուծաբաններ մատնանշում են Մեհտիևի կապերը Ռուսաստանի հետ։ Քաղաքագետ Հեյդար Օղուզը, հղում անելով «հավաստի աղբյուրի», հայտնել է, որ բացահայտվել է Ռամիզ Մեհտիևի գաղտնի նամակագրությունը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Ըստ նրա, հենց այս հանգամանքն է դարձել 87-ամյա Մեհտիևի դեմ որոշում կայացնելու պատճառը։
Նշվում է, որ ծանր մեղադրանքների առաջադրումը պատահական չէ և հաջորդել է հայտնի գործարար Ադնան Ահմադզադեի ձերբակալությանը։ Վարկածներից մեկի համաձայն՝ Մեհտիևի դեմ մեղադրանքները առաջադրվել են հենց Ահմադզադեի գործի քննության շրջանակներում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել