Ռաիսիի ուղղաթիռի կործանումը սպանություն էր․իրանցի պատգամավոր
8 ՀՈԿ 2025 09:39

Ռաիսիի ուղղաթիռի կործանումը սպանություն էր․իրանցի պատգամավոր
8 ՀՈԿ 2025 09:39
Ռաիսիի ուղղաթիռի կործանումը կարող էր լինել նախապես ծրագրված դավադրության արդյունք, որին ենթադրաբար ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Քամրան Ղազանֆարին։
«Ռաիսիի մասնակցությունն ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Ալիևի պնդմամբ. վերջինս հանդիպել էր հրեա ռաբբիների հետ միջադեպից մի քանի օր առաջ»,-ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ իրանական հետախուզական գործակալություններն ունեն փաստաթղթեր և զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ աղետը կարող է նախապես պլանավորված լինել:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը կործանվել է 2024 թվականի մայիսի 19-ին: Նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ եղել է դժբախտ պատահար։ Ուղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել