ՔՊ-ն դեմ է արցախցիների վերադարձի բանաձևին
Գրանցվել
Գրանցվել
ՔՊ-ն դեմ է քվեարկել արցախցիների վերադարձի բանաձևին
30 ՀՈԿ 2025 10:20
ՔՊ-ն դեմ է քվեարկել արցախցիների վերադարձի բանաձևին

ՔՊ-ն դեմ է քվեարկել արցախցիների վերադարձի բանաձևին

30 ՀՈԿ 2025 10:20
Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում տեղի է ունեցել քաղաքական սուր բանավեճերի առիթ դարձած քվեարկություն, որի ընթացքում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքը պահանջող բանաձևի առաջարկին։ Այս քայլը հարուցել է ընդդիմադիր շրջանակների խիստ քննադատությունը՝ ստեղծելով ներքաղաքական լարվածության նոր ալիք։
Խոսքը վերաբերում է ներկայացված զեկույցներից մեկում փոփոխության առաջարկին, որի համահեղինակներն էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորներ։ Առաջարկի առանցքային պահանջն էր Ադրբեջանին կոչ անել՝ «միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան»։ Սակայն Հայաստանի իշխող ուժը ոչ միայն չի սատարել այս նախաձեռնությանը, այլև, ըստ ընդդիմության, քայլեր է ձեռնարկել այն տապալելու ուղղությամբ։
«Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»,- հայտնել է ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել