Վաղարշապատում ՔՊ-ական դպրոցի տնօրենը ձերբակալվեց
Գրանցվել
Գրանցվել
Վաղարշապատում դպրոցի ՔՊ-ական տնօրեն է ձերբակալվել
9 ՆՈՅ 2025 10:45
Վաղարշապատում դպրոցի ՔՊ-ական տնօրեն է ձերբակալվել

Վաղարշապատում դպրոցի ՔՊ-ական տնօրեն է ձերբակալվել

9 ՆՈՅ 2025 10:45
Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը: Այդ մասին հայտնում է ArmeniaSputnik-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնել են աղբյուրին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել