Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը՝ դիմակայունության կարևոր գործոն
Գրանցվել
Գրանցվել
Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը կարևոր է դիմակայունության համար․ Քոչարյան
22 ՍԵՊ 2025 08:17
Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը կարևոր է դիմակայունության համար․ Քոչարյան

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը կարևոր է դիմակայունության համար․ Քոչարյան

22 ՍԵՊ 2025 08:17
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն պաշտոնական, այլև համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 22-ին, Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման խոսքում։ «Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա։
Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն է ստանում այս բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն,- ասել է Քոչարյանը։ -Մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ նոր մարտահրավերներով և մրցակցային օրակարգով։ Այս համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը»։
Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը ներառում է պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ինչպես նաև մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններին։ «Ներկայում քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատման ուղղությամբ»,-նշել է նա։
Բանախոսը հատուկ ուշադրություն է դարձրել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվությանը և տեղեկատվական միջավայրում մանիպուլյացիաներին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր պայքարում է ապատեղեկատվության ծավալի դեմ, որն ուղղված է հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային և պետական քաղաքականության տապալմանը։
«Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարևորում ենք հասարակական իրազեկվածության և թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը»,-ընդգծել է ԱԺ պատգամավորը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել