Տաքսու վարորդների պարտքերի համաներում ԱԺ-ում
Գրանցվել
Գրանցվել
ԱԺ-ն քննարկում է տաքսու վարորդների 1,3 մլրդ դրամի պարտքերի համաներումը
24 ՍԵՊ 2025 10:53
ԱԺ-ն քննարկում է տաքսու վարորդների 1,3 մլրդ դրամի պարտքերի համաներումը

ԱԺ-ն քննարկում է տաքսու վարորդների 1,3 մլրդ դրամի պարտքերի համաներումը

24 ՍԵՊ 2025 10:53
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնց արդյունքում ՀՀ–ում մոտ 5000 տաքսիստի տույժ-տուգանքները կհամաներվեն։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Փոխնախարարի խոսքով, նախաձեռնությունը վերաբերում է 2015-19 թվականներին լիցենզավորված տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 5000 ֆիզիկական անձանց։
Սիմոնյանի խոսքով` համաներում են կիրառում, քանի որ 2015-19 թթ. հունիսի 29-ին լիցենզավորման պետական տուրքերը հանվել են, սակայն տուրքերի վճարման պարտավորությունները՝ ոչ։
«2019 թվականին լիցենզավորման պետական տուրքերի նորմերը ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար, սակայն այս գործունեությունը շարունակվում էր համարվել լիցենզավորման ենթակա։ Այս ընթացքում շուրջ 10 հազար անձի լիցենզավորում է տրամադրվել, որոնցից 5000–ի մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ` մոտ 1.3 մլրդ դրամի չափով, որից տույժը կազմել է 400 մլն դրամի չափով»,– նշեց փոխնախարարը։
Նախագիծը հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն ստացել է դրական եզրակացություն և ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել