Կարգալույծ հռչված քահանա Տարոն Հունանյանը
Գրանցվել
Գրանցվել
Ինչու է կարգալույծ հռչակվել քահանա Տարոն Հունանյանը
6 ՆՈՅ 2025 14:45
Ինչու է կարգալույծ հռչակվել քահանա Տարոն Հունանյանը

Ինչու է կարգալույծ հռչակվել քահանա Տարոն Հունանյանը

6 ՆՈՅ 2025 14:45
Նոյեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից՝ ներկայացնելով հիմնավորումները։ Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
  • Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
  • Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
  • Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
  • Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
  • Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով, հայտնում են Մայր Աթոռից:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել