Պուտինը Ռուսաստանը համեմատել է արջի, վագրի ու արծվի հետ
5 ՍԵՊ 2025 07:37

Պուտինը Ռուսաստանը համեմատել է արջի, վագրի ու արծվի հետ
5 ՍԵՊ 2025 07:37
Արջը մնում է արջ, բայց աշխարհի ամենամեծ վագրը ևս ռուսական է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ դաշինքում Ռուսաստանի դերի մասին հարցին ի պատասխան։ Իսկ Ռուսաստանի երկգլխանի արծիվը նայում է ոչ միայն արևմուտք և արևելք, այլև հարավ, շեշտել է Պուտինը։
«Մենք ոչ մեկից չենք դառնում, մենք ունենք կայուն և կանխատեսելի արտաքին ու տնտեսական քաղաքականություն։ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել համագործակցությունից այն երկրների հետ, որոնք ցանկանում են զարգացնել կապերը։
Այդ կապերում Ռուսաստանը բոլորին հավասար պայմաններ է առաջարկում։ «Սիբիրի ուժ-2»-ով Չինաստանի շուկայի համար գազի գները կլինեն շուկայական, դրանք հաշվարկվում են նույն բանաձևով, ինչ Եվրոպա մատակարարումների դեպքում, վստահեցրել է»,- Կրեմլի ղեկավարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել