Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ալյասկայում ԱՄՆ-ի հետ համագործակցել
5 ՍԵՊ 2025 06:28

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ալյասկայում ԱՄՆ-ի հետ համագործակցել
5 ՍԵՊ 2025 06:28
Մենք ունենք լավ առաջարկներ Ալյասկայում ԱՄՆ ընկերությունների հետ աշխատելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Այնտեղ կան ռեսուրսներ, իսկ մենք ունենք գազի արդյունահանման և հեղուկացման տեխնոլոգիաներ։ Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան մեր որոշ ամերիկացի գործընկերների տրամադրության տակ գտնվողները։
Եվ նրանք դա գիտեն։ Տնտեսական գործունեության մասնակիցների մակարդակով ընկերությունները պատրաստ են համագործակցության»,- հայտարարել է Պուտինը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ալյասկայում բանակցությունների ժամանակ քննարկել են մի քանի էներգետիկ գործարքներ։
Պուտինը մեկնաբանել է նաև Ռուսաստանի՝ այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել