Պուտինը համաձայնել է ԱՄՆ ծրագրին, բայց պայման է դրել
27 ՆՈՅ 2025 14:50

Պուտինը համաձայնել է ԱՄՆ ծրագրին, բայց պայման է դրել
27 ՆՈՅ 2025 14:50
ՌԴ նախագահը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների կողմից առաջարկված կարգավորման պլանի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ այս փուլում խոսքը դեռևս ոչ թե պայմանագրի պատրաստի նախագծերի, այլ քննարկման համար նախատեսված հարցերի ցանկի մասին է։
Անդրադառնալով Ժնևում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին՝ Պուտինը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել 28 կետից բաղկացած փաստաթղթի շուրջ, որը բաժանված է 4 հիմնական բաղադրիչի։
«Մեզ այդ ամենը փոխանցվեց, ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք, որ դա կարող է դրվել ապագա պայմանավորվածությունների հիմքում»,- հայտարարել է նա։
Գործընթացն առավել առարկայական դարձնելու նպատակով սպասվում են նոր քննարկումներ։ Պուտինը հաստատել է, որ այդ նպատակով ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա պետք է ժամանի արդեն հաջորդ շաբաթ։
Զուգահեռաբար, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել եվրոպական անվտանգությանը վերաբերող ուղերձով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտոնապես արձանագրել, որ մտադրություն չունի հարձակվելու Եվրոպայի վրա։
Այնուամենայնիվ, ռազմի դաշտում իրավիճակի հանգուցալուծման համար Մոսկվան առաջ է քաշում հստակ նախապայման։ Խոսելով խաղաղության հեռանկարի մասին՝ Պուտինը շեշտել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար