Պուտինն առաջարկել է երկարաձգել «ՍՆՎ-3»-ի սահմանափակումները
Գրանցվել
Գրանցվել
Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ տարով երկարաձգել «ՍՆՎ-3»-ի սահմանափակումները
22 ՍԵՊ 2025 12:37
Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ տարով երկարաձգել «ՍՆՎ-3»-ի սահմանափակումները

Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ տարով երկարաձգել «ՍՆՎ-3»-ի սահմանափակումները

22 ՍԵՊ 2025 12:37
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել մի շարք առանցքային հայտարարություններով՝ ուրվագծելով Մոսկվայի դիրքորոշումը սպառազինությունների վերահսկման ոլորտում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Նրա ուղերձները պարունակում էին ինչպես փոխզիջումային առաջարկներ, այնպես էլ Վաշինգտոնին ուղղված խիստ նախազգուշացումներ, եթե փոխզիջումային տարբերակները ընդունելի չլինեն։
Պուտինը կոշտ հայտարարությամբ ընդգծել է, որ «Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժով պատասխանել ցանկացած հնարավոր սպառնալիքի»։ Նա նշել է, որ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին, սակայն իր նախաձեռնությունները հստակ արձագանք չեն ստացել։
Փաստելով, որ սպառազինությունների վերահսկման ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերությունների համակարգն ավերված է, Պուտինը, այնուամենայնիվ, առաջարկել է կոնկրետ քայլեր՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍԿ - ДСНВ) շնորհիվ ձևավորված ստատուս քվոն։
Որպես գործնական քայլ՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել պայմանագրի գործողության ժամկետի ավարտից՝ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո, ևս մեկ տարվա ընթացքում շարունակել պահպանել դրանով սահմանված քանակական սահմանափակումները։ «Ռուսաստանը շահագրգռված չէ սպառազինությունների մրցավազքում», - ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը հստակ նախազգուշացրել է, որ ՌՀՍԿ պայմանագրից ամբողջական հրաժարումը բացասաբար կանդրադառնա նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա, որը համաշխարհային անվտանգության հիմնասյուներից է։
Մեկ այլ կարմիր գիծ է սահմանվել տիեզերքի ռազմականացման հարցում։ Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից տիեզերքում զենքի տեղակայումը Ռուսաստանը կդիտարկի որպես ռազմավարական կայունությունը խաթարող քայլ։
Անդրադառնալով Միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումից հրաժարվելուն՝ Պուտինը դա որակել է որպես «հարկադրված քայլ»։ Չնայած լարված հռետորաբանությանը, նա վստահություն է հայտնել Ռուսաստանի զսպման ուժերի հուսալիության հարցում։
Փաստացի, Կրեմլը Վաշինգտոնին առաջարկում է ժամանակավոր կայունացման ուղի՝ միաժամանակ հստակ ցույց տալով այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ բանակցային գործընթացի վերջնական փլուզման դեպքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե սեպտեմբերի 22-ին, ԱԺ նիստի ընթացքում ՌԴ նախագահը հանդես է գալու մի շարք կարևոր հայտարարություններով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել