Պուտինի հայտարարությունները Պեկինում. Ուկրաինա
Գրանցվել
Գրանցվել
Պուտինի հիմնական հայտարարությունները Պեկինում
3 ՍԵՊ 2025 15:09
Պուտինի հիմնական հայտարարությունները Պեկինում

Պուտինի հիմնական հայտարարությունները Պեկինում

3 ՍԵՊ 2025 15:09
Պուտինի հիմնական հայտարարությունները՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսից
Ինչպես և կարելի էր ակնկալել՝ Ռուսաստանի նախագահը Պեկինում խոսել է հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններից։
- Ռուսաստանի նախագահը Զելենսկիին անվանել է Ուկրաինայի «գործող վարչակազմի ղեկավար»: Նա նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունում նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման ոչ մի եղանակ նշված չէ:
- Այնուամենայնիվ, եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, թող ժամանի Մոսկվա:
- Ռուսաստանը երբեք չի բարձրացրել այն հարցը, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող են տրվել տարածքների դիմաց:
- Ռուսաստանի բոլոր փորձերը՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուկրաինական հարցը, ձախողվել են: Ուկրաինայի ողբերգության համար մեղավոր են նրանք, ովքեր լիովին անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը․ Պուտինը բաց տեքստով մեղադրել է Եվրոպային:
- Տարածքային հարցերը Ուկրաինայում կարող են լուծվել հանրաքվեի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է չեղարկել ռազմական դրությունը:
- 2022 թվականին Կիևից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Ուկրաինան որոշել է կռվել՝ մինչև վերջ:
- Պուտինը հայտարարել է, որ գոհ է Մեդինսկու աշխատանքից՝ որպես բանակցային խմբի ղեկավար: Ռուսաստանը պատրաստ է բարձրացնել բանակցային խմբի մակարդակը, ասել է նախագահը:
- Պուտինը հայտարարել է, որ տեսնում է լույս՝ ուկրաինական հարցի կարգավորման թունելի վերջում:
- Ռուսաստանի մարտիկների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հասնի իր նպատակներին Հատուկ ռազմական գործողությունում (ՀՌԳ): ՀՌԳ-ի նպատակներին հասնելն, իհարկե, ավելի լավ է խաղաղ միջոցներով, նշել է նախագահը:
- Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈՒ) ի վիճակի չեն իրականացնել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ռուսական զորքերը ՀՌԳ գոտում առաջ են շարժվում բոլոր ուղղություններով:
- Եթե ուկրաինական հարցը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չլինի, Ռուսաստանը ստիպված կլինի առաջադրված խնդիրները լուծել զինված ճանապարհով:
- Ռուսաստանում Թրամփի հետ հնարավոր հանդիպման նախապատրաստություն չի տարվում, ժամկետները հայտնի չեն, հայտարարել է նախագահը, բայց հաստատել է Թրամփին Մոսկվա հրավիրելու մասին լուրերը և կրկնել հրավերը:
- Եվ՝ անփոփոխ կատակները Պեսկովի հասցեին, որը ծույլ է, և ցանկանում է ասուլիսն արագ ավարտել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել