Պուտինը զորահավաք է անում. հարձակո՞ւմ, թե՞ նահանջ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Պուտինը զորահավաք է անում․ հարձակմա՞ն, թե՞ կազմակերպված նահանջի համար
8 ՕԳՍ 2025 14:43
Պուտինը զորահավաք է անում․ հարձակմա՞ն, թե՞ կազմակերպված նահանջի համար

Պուտինը զորահավաք է անում․ հարձակմա՞ն, թե՞ կազմակերպված նահանջի համար

8 ՕԳՍ 2025 14:43
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ուկրաինայում ընթացող պատերազմը և բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ, իսկ մեկ օր անց՝ Չինաստանի, Հնդկաստանի և Բելառուսի առաջնորդների հետ։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին պատմել է «Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների մասին, և վերջինս դրական է արձագանքել այն փաստին, որ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պահպանում են կապերը, բարելավում են փոխադարձ հարաբերությունները և նպաստում Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցի մասին նշվում է, որ «Պուտինը նրան տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների մասին»։
Պուտինի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի վերաբերյալ ՏԱՍՍ-ը մեջբերում է «Պուլ Պերվոգո» ալիքից. «Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Կրեմլում կայացած բանակցությունների և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։ Ներկայումս որոշվում է հանդիպման վայրը»։
Ավելի վաղ Time ամսագիրը հրապարակել էր հարցազրույց Լուկաշենկոյի հետ, որում վերջինս առաջարկել էր Մինսկում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել