Պուտին-Զելենսկի հանդիպում. երբ կկայանա
Գրանցվել
Գրանցվել
Պուտին-Զելենսկի հանդիպումը՝ անորոշ ապագայում
21 ՕԳՍ 2025 15:14
Պուտին-Զելենսկի հանդիպումը՝ անորոշ ապագայում

Պուտին-Զելենսկի հանդիպումը՝ անորոշ ապագայում

21 ՕԳՍ 2025 15:14
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակնարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը, որի մասին վերջին շրջանում խոսում են ԱՄՆ ներկայացուցիչները, դեռ բավականին հեռու է։
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպել, այդ թվում նաև պարոն Զելենսկու հետ՝ այն ընկալմամբ, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու լեգիտիմությունը։ Մոսկվան պնդում է, որ նրա նախագահական ժամկետը լրացել է, սակայն Ուկրաինայի օրենսդրությունը հստակորեն արգելում է ընտրություններ անցկացնել պատերազմական ժամանակներում։ Այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ կասկածներ չունեն Զելենսկու լեգիտիմության վերաբերյալ։
ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Նրանք սկսել են խոսել այս մասին Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում հանդիպումից և դրան հաջորդած Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ գագաթնաժողովից հետո։
Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաները նշում են, որ Կրեմլի առաջնորդը կարող է հանդիպել Զելենսկու հետ միայն պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել