Պուտին-Թրամփ հանդիպում. Ե՞րբ և որտե՞ղ
Գրանցվել
Գրանցվել
Պուտին-Թրամփ հանդիпումը կկայանա 2 շաբաթից. Պեսկով
17 ՀՈԿ 2025 10:57
Պուտին-Թրամփ հանդիпումը կկայանա 2 շաբաթից. Պեսկով

Պուտին-Թրամփ հանդիпումը կկայանա 2 շաբաթից. Պեսկով

17 ՀՈԿ 2025 10:57
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը նախաձեռնողը եղել է Մոսկվան։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ «մի փոքր ավելի ուշ»։ «Սա ընդհանուր ընկալում է, որ ոչինչ պետք չէ երկարաձգել», - ընդգծել է նա։
Անդրադառնալով նախագահների քննարկումների թեմային՝ Պեսկովը նշել է, որ Կիևին «Տոմահավկ» հրթիռների մատակարարման սպառնալիքի նվազման հարցը պետք է ուղղել ամերիկյան կողմին։ «ԱՄՆ-ին պետք է հարցնել՝ արդյոք Պուտին-Թրամփ զրույցը նվազեցրել է Կիևին «Տոմահավկ» մատակարարումների սպառնալիքը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ անուղղակի հաստատելով, որ թեման եղել է բանակցությունների օրակարգում։
Հատկանշական է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից շատ չանցած՝ Պուտինը հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այդ մասին հայտնում են Կրեմլից։ Ըստ վերլուծաբանների, սա վկայում է Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի ակտիվ նախապատրաստության մասին։ Դրան ակտիվ մասնակցելու է նաև Հունգարիան՝ միջնորդական իր առաքելությամբ բարելավելով նաև սեփական կշիռը՝ եվրոպական ընտանիքում։ Հունգարիան, որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, յուրահատուկ դիրք է զբաղեցնում իր շահերի պաշտպանության հարցում, ինչն արժանանում է Պուտինի և Թրամփի հարգանքին, ասել է Պեսկովը։
«Պուտինի՝ Թրամփի հետ հանդիպման համար Հունգարիա թռիչքի երթուղին իհարկե, դեռևս անորոշ է», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել