Պուտինը պատասխանել է Մերցի մեղադրանքին
3 ՍԵՊ 2025 14:41

Պուտինը պատասխանել է Մերցի մեղադրանքին
3 ՍԵՊ 2025 14:41
Ռուսաստանի նախագահը Պեկինում հայտարարել է, որ այսօր դրվում է նոր բազմաբևեռ աշխարհի հիմքերը։ «Բազմաբևեռությունը չի նշանակում, որ պետք է հայտնվեն նոր հեգեմոններ, բոլոր երկրները պետք է ունենան հավասար իրավունքներ»,- հայտարարել է Պուտինը: Միջազգային հաղորդակցության բոլոր մասնակից երկրները պետք է ունենան հավասար իրավունքներ և զբաղեցնեն հավասար դիրք, նշել է նա:
Անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Մերցի հայտարարություններին։ Հիշեցնենք, Մերցը Պուտինին մեղադրել էր հանցագործությունների մեջ՝ Ուկրաինայում կատարվող իրադարձությունների պատճառով։ Սա Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգության համար արևմտյան կոլեկտիվ պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձ է, նշել է Ռուսաստանի նախագահը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել