Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի կարգավորման ծրագիրը
7 ՀՈԿ 2025 05:34

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի կարգավորման ծրագիրը
7 ՀՈԿ 2025 05:34
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հեռախոսազրույցի առանցքում են եղել Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ նախագահի կողմից առաջ քաշված ծրագիրը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում կայունության հարցերը։
Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը պաղեստինյան հիմնախնդրի համալիր կարգավորման վերաբերյալ, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև այլ տարածաշրջանային թեմաների շուրջ։ Մասնավորապես, երկուստեք հետաքրքրություն է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծումներ գտնելու և Սիրիայում հետագա կայունացման ուղղությամբ։
Հեռախոսազրույցը կրել է նաև ջերմ բնույթ, փոխանցում են Մոսկվայի պաշտոնական աղբյուրները։ Նախօրեին Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ Իսրայելի վարչապետը նրան հղել է իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին և Իսրայելի ժողովրդին հրեական Սուկկոտ տոնի կապակցությամբ։
Այս քննարկումների համատեքստում ուշագրավ են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները՝ ուղղված երկրի ռազմական ինքնաբավությանը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը կարող է հասնել ռազմական ինքնաբավության, ինչպես ժամանակին հասել է տնտեսական անկախության։ «Իսրայելը կկարողանա ինքն իրեն պաշտպանել», - նշել է Նեթանյահուն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել