Պուտինը՝ Կուպյանսկի շրջափակման մասին
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինական զորքերը Կուպյանսկում շրջափակված են․ Պուտին
29 ՀՈԿ 2025 12:26
Ուկրաինական զորքերը Կուպյանսկում շրջափակված են․ Պուտին

Ուկրաինական զորքերը Կուպյանսկում շրջափակված են․ Պուտին

29 ՀՈԿ 2025 12:26
ՌԴ նախագահ Պուտինը, այցելելով հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին զինվորական հոսպիտալում, հանդես է եկել մի շարք ռազմավարական նշանակության հայտարարություններով՝ անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին, շրջափակման մեջ հայտնված ուկրաինական զորքերին, Ռուսաստանի նորագույն սպառազինությանը։
Հանդիպման ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում էր ռազմաճակատի առանցքային ուղղություններին։ Պուտինի խոսքով՝ Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում (Պոկրովսկ) ուկրաինական զորքերը արգելափակված են և գտնվում են շրջափակման մեջ։ «Հակառակորդը արգելափակված է Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում և գտնվում է շրջափակման մեջ», - հայտնել է Պուտինը՝ կոչ անելով Ուկրաինայի քաղաքական ղեկավարությանը որոշումներ կայացնել շրջափակման մեջ հայտնված իր քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։
Այս հայտարարությանը զուգահեռ Պուտինը հանդես է եկել անսպասելի առաջարկով՝ նշելով, որ ռուսական կողմը դեմ չէ շրջափակման գոտիներ թույլատրել ԶԼՄ-ների, այդ թվում՝ ուկրաինական և արտասահմանյան, ներկայացուցիչներին։ Ավելին, նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները այն ժամանակահատվածում, երբ լրագրողները կգտնվեն այդ գոտում։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական կողմից սադրանքներ չլինեն ԶԼՄ-ների ներկայության ընթացքում։
ՌԴ նախագահը նշել է, որ իրավիճակը բարենպաստ է Ռուսաստանի համար։ Նա ընդգծել է, որ ռուսական զորքերը բոլոր հատվածներում առաջ են շարժվում և ակտիվ գործողություններ են իրականացնում՝ ապահովելով երկրի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։
Պուտինը բացահայտել է նաև ռազմավարական նշանակության սպառազինության ոլորտի մանրամասներ։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը նախօրեին հաջողությամբ փորձարկել է «Պոսեյդոն» ստորջրյա ապարատը, որը հագեցած է միջուկային էներգետիկ տեղակայանքով։ Նա այս փորձարկումները «հսկայական հաջողություն» է որակել։ ««Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է «Սարմատ» հրթիռի հզորությանը, որը շուտով կանցնի մարտական հերթապահության։ Իր արագությամբ և խորություններով «Պոսեյդոնը» անալոգը չունի աշխարհում, իսկ դրա որսումն անհնար է», - մանրամասնել է նա։
Խոսելով «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռի մասին՝ Պուտինը այն բեկումնային է անվանել ոչ միայն պաշտպանունակության, այլև գիտության ոլորտում։ Նա մանրամասնել է, որ «Բուրեվեստնիկի» միջուկային ուժային տեղակայանքը, ունենալով ատոմային սուզանավի ռեակտորի հետ համադրելի հզորություն, ծավալով 1000 անգամ ավելի փոքր է։ Ըստ նրա՝ այս տեխնոլոգիաները կկիրառվեն նաև Ռուսաստանի լուսնային ծրագրում և ժողովրդական տնտեսության մեջ։
Հոսպիտալ կատարած այցը նաև խորհրդանշական բնույթ էր կրում։ Պուտինը զինծառայողների մոտ էր եկել այն սրբապատկերներով, որոնք նրանք նվիրել էին իրեն ծննդյան օրը՝ ցույց տալով, որ սրբապատկերների վրա կան բեկորների և գնդակների հետքեր։ «Սրբապատկերները փրկել են մեր տղաների կյանքը», - նշել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել