Պուտինը Բուդապեշտ. հնարավոր երթուղիները
Գրանցվել
Գրանցվել
Ինչպե՞ս է Բուդապեշտ հասնելու Պուտինը. թռիչքի հնարավոր երթուղիները
17 ՀՈԿ 2025 14:10
Ինչպե՞ս է Բուդապեշտ հասնելու Պուտինը. թռիչքի հնարավոր երթուղիները

Ինչպե՞ս է Բուդապեշտ հասնելու Պուտինը. թռիչքի հնարավոր երթուղիները

17 ՀՈԿ 2025 14:10
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև սպասվող հանդիպումը Բուդապեշտում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում՝ կապված ինչպես լոգիստիկայի, այնպես էլ անվտանգության ապահովման հետ։ «Известия» պարբերականը վերլուծել է, թե ինչպես կարող է ՌԴ նախագահը հասնել Հունգարիա և որոնք են այդ վայրի ընտրության հիմնական պատճառները։
Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, Վլադիմիր Պուտինի թռիչքի ստույգ երթուղին դեռևս որոշված չէ։ Հիմնական մարտահրավերն այն է, որ Հունգարիան, բացառությամբ Սերբիայի, շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով, որոնք Ուկրաինայի դաշնակիցներն են և Ռուսաստանի նկատմամբ ունեն ագրեսիվ դիրքորոշում։ Այդ իսկ պատճառով, այցը Բուդապեշտ հնարավոր է միայն ԱՄՆ-ի՝ որպես ՆԱՏՕ-ի առաջատար երկրի կողմից անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի կողմից հուսալի ռազմական ուղեկցության դեպքում։
Դիտարկվում է թռիչքի երկու հավանական երթուղի։
Սևծովյան երթուղի. Մոսկվա – Սոչի – Սև ծով (Թուրքիայի ափերի երկայնքով) – Թուրքիա – Բուլղարիա կամ Հունաստան – Սերբիա – Բուդապեշտ։
Կասպյան երթուղի. Մոսկվա – Կասպից ծով – Ադրբեջան – Թուրքիա – Բուլղարիա կամ Հունաստան – Սերբիա – Բուդապեշտ։
Երկու դեպքում էլ առանցքային խնդիրը Թուրքիայի և Սերբիայի միջև օդային տարածքով թռիչքն է, որը պատկանում է ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիային կամ Հունաստանին։ Ենթադրվում է, որ հենց այստեղ կպահանջվեն ԱՄՆ-ի երաշխիքները կամ նույնիսկ նրանց կործանիչների ուղեկցությունը՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։
Ինչու՞ հենց Հունգարիան։ Հանդիպման վայրի ընտրությունը նախաձեռնել է Դոնալդ Թրամփը, ինչին անմիջապես համաձայնել է Ռուսաստանի ղեկավարը։ Հավանաբար, այս եվրոպական երկրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ բանակցությունների օրակարգում լինելու է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, որը ծավալվում է Հունգարիայի սահմանների մոտ։
Վճռորոշ դեր է խաղացել նաև ԵՄ-ի ներսում Հունգարիայի անկախ դիրքորոշումը։ Ի տարբերություն եվրոպական շատ մայրաքաղաքների, Բուդապեշտը հետևողականորեն հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության օգտին, հրաժարվում է Ուկրաինային զենք մատակարարելուց և կոչ է անում խաղաղ կարգավորման։ Լրացուցիչ գործոն կարող էին դառնալ նաև Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև ջերմ հարաբերությունները, որոնց միավորում են պահպանողական արժեքները և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է Պուտինի կեցավայրին, ապա ենթադրվում է, որ նա կարող է կանգ առնել Դանուբի ափին գտնվող պատմական Four Seasons հյուրանոցում, որտեղ սովորաբար հյուրընկալվում են Հունգարիա այցելող պետությունների ղեկավարները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել