Պուտինը Արևմուտքին է մեղադրում էներգետիկ ճգնաժամի համար
Գրանցվել
Գրանցվել
Պուտինը ճգնաժամի համար մեղադրում է Արևմուտքին
16 ՀՈԿ 2025 13:22
Պուտինը ճգնաժամի համար մեղադրում է Արևմուտքին

Պուտինը ճգնաժամի համար մեղադրում է Արևմուտքին

16 ՀՈԿ 2025 13:22
Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում ունեցած ելույթում նախագահ Պուտինը հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով՝ համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դնելով Արևմուտքի վրա։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը, չնայած անբարեխիղճ մրցակցությանը և ճնշումներին, շարունակում է մնալ էներգետիկ ոլորտի առաջատար դերակատարներից մեկը՝ վերակողմնորոշելով իր մատակարարումների ուղղությունները։
Պուտինի խոսքով, աշխարհում էներգետիկ կապերի արհեստական խզումը պայմանավորված է Արևմուտքի ագրեսիվ ճնշմամբ։ Նա նշեց, որ Եվրամիության կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելը հանգեցրել է եվրոպական արդյունաբերության անկմանը և գների աննախադեպ աճին՝ վնասելով հենց եվրոպացի սպառողներին։ ՌԴ նախագահն անդրադարձավ «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը՝ այն համարելով մի գործոն, որը, ԵՄ-ի հրաժարման հետ մեկտեղ, պարզապես արագացրեց ռուսական գազի մատակարարումների վեկտորի փոփոխությունը դեպի արևելք։
Պուտինը վստահեցրեց, որ, հակառակ արտաքին մարտահրավերներին, Ռուսաստանի էներգետիկ համակարգը կայուն է։ Նրա խոսքով՝ երկիրը շարունակում է հուսալիորեն արտահանել գազ և միաժամանակ ավելացնում է ներքին սպառումը։ Այս համատեքստում նա նշեց, որ Ռուսաստանում գազաֆիկացման մակարդակը մոտենում է 75%-ին և շարունակելու է աճել։ Նավթային ոլորտը նույնպես կայուն է աշխատում՝ ոչ միայն ապահովելով ներքին շուկան, այլև ճկունություն դրսևորելով արտաքին շուկաներում։
Հատուկ ուշադրություն դարձնելով միջուկային էներգետիկային՝ Պուտինը հայտարարեց, որ միայն Ռուսաստանն է տիրապետում այս ոլորտի ամբողջական շղթայի տեխնոլոգիաներին։ «Ոչ ոք, բացի Ռուսաստանից, առայժմ փոքր ԱԷԿ-ներ չի կառուցում»,– ընդգծեց նա՝ մատնանշելով Ռուսաստանի տեխնոլոգիական գերազանցությունը։
Ելույթն ամփոփելով՝ Պուտինը բնութագրեց ռուսական էներգետիկ ոլորտի սպասարկումից արևմտյան ընկերությունների հրաժարումը «գնեց տոմսը և չգնաց» արտահայտությամբ՝ ակնարկելով, որ դրանով նրանք առաջին հերթին վնասել են իրենք իրենց՝ չխանգարելով Ռուսաստանի զարգացմանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել