Պուտին. Ադրբեջանի հետ վատ էջը շրջված է
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանի հետ վատ էջը շրջված է․ Պուտին
10 ՀՈԿ 2025 13:19
Ադրբեջանի հետ վատ էջը շրջված է․ Պուտին

Ադրբեջանի հետ վատ էջը շրջված է․ Պուտին

10 ՀՈԿ 2025 13:19
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով՝ անդրադառնալով ինչպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին, այնպես էլ միջազգային հակամարտությունների կարգավորման գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությանը։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև «վատ էջը շրջված է»։
Նա նշել է, որ չի համարում, թե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «եղել է միջպետական հարաբերությունների որևէ ճգնաժամ»։ Փոխարենը, ՌԴ ղեկավարը իրավիճակը բնութագրել է որպես «էմոցիաների ճգնաժամ»՝ ընդգծելով, որ «էմոցիաները չպետք է խանգարեն աշխատելուն»։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններում բացասական փուլն անցյալում է։
Անդրադառնալով AZAL-ի ինքնաթիռի կործանմանը՝ Պուտինը նշել է, որ ընդհանուր առմամբ իրավիճակը պարզ է, մնացել են միայն «մանրամասներ և նրբություններ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման տրամադրվածությունը «հիմնարար բնույթ է կրում», ինչը հիմք է ստեղծում հետագա կառուցողական համագործակցության համար։
Տարածաշրջանային հարաբերություններից բացի, ՌԴ ղեկավարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը և Խաղաղության Նոբելյան մրցանակի շուրջ քննարկումներին։ «Չգիտեմ՝ Դոնալդ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակին, թե ոչ, բայց նա շատ բան է անում տասնամյակներ շարունակվող ճգնաժամերը լուծելու համար», - հայտարարել է Պուտինը, ընդգծել, որ եթե Թրամփի ջանքերը հաջողությամբ պսակվեն նաև Գազայում, դա կլինի պատմական հաջողություն։ Միևնույն ժամանակ, նա քննադատել է Նոբելյան կոմիտեի նախկին որոշումները. «Եղել են դեպքեր, երբ Կոմիտեն մրցանակը շնորհել է մարդկանց, որոնք խաղաղության համար ոչինչ չեն արել»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել