Գյումրիում բողոքի ակցիաներ են ռուսական ռազմաբազայի մոտ
23 ՕԳՍ 2025 13:44

Գյումրիում բողոքի ակցիաներ են ռուսական ռազմաբազայի մոտ
23 ՕԳՍ 2025 13:44
Գյումրիում, ռուսական ռազմաբազայի մոտ օգոստոսի 23-ին կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության բողոքի ակցիան։ Ակտիվիստները պահանջել են Ռուսաստանի ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։
Կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 70%-ը ռուսական բազայի ներկայությունը համարում է սպառնալիք։
Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարած ակցիայի դեմ հակացույց էր նախաձեռնել «Մայր Հայաստան» դաշինքը։
Առավոտից ոստիկանությունը մի քանի շերտով գոտեվորել էր ռուսական ռազմակայանը և թույլ չի տվել «Մայր Հայաստանին» ակցիա իրականացնել ռազմաբազայի այն մուտքի մոտ, որտեղ «Հանուն Հանրապետության» կուսակցության բողոքի ակցիան էր նախատեսված։
Ի պաշտպանություն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայության՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ անցկացվել է նաև խաղաղ հավաք։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել