Արշակ սրբազանի տեսանյութը․ դատախազության արձագանքը
Գրանցվել
Գրանցվել
Դատախազությունն ընթացք է տվել Արշակ սրբազանի տեսանյութի գործին
28 ՀՈԿ 2025 06:22
Դատախազությունն ընթացք է տվել Արշակ սրբազանի տեսանյութի գործին

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ սրբազանի տեսանյութի գործին

28 ՀՈԿ 2025 06:22
Դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 25-ին։
Չնայած, որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար, տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։
Գրեթե անմիջապես՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտող այդ նյութերի տարածման առթիվ դատապարտող հայտարարություններ են տարածել ՀՀ ՄԻՊ-ը և այլ պաշտոնյաներ ու գործիչներ՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ՝ իշխանական թևից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել