Պորտուգալիա-Հայաստան. Մեկնարկային կազմերը հայտնի են
Գրանցվել
Գրանցվել
Պորտուգալիա – Հայաստան․ ԱԱ-2026 ընտրական մրցաշարի մեկնարկային կազմերը հայտնի են
16 ՆՈՅ 2025 12:49
Պորտուգալիա – Հայաստան․ ԱԱ-2026 ընտրական մրցաշարի մեկնարկային կազմերը հայտնի են

Պորտուգալիա – Հայաստան․ ԱԱ-2026 ընտրական մրցաշարի մեկնարկային կազմերը հայտնի են

16 ՆՈՅ 2025 12:49
Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի խաղում:
Պորտուգալիա․ Դիոգու Կոշտա, Նելսոն Սեմեդու, Ռենատու Վեյգա, Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու, Ժոաու Նևեշ, Վիտինյա, Բրունու Ֆերնանդեշ, Բերնարդու Սիլվա, Ռաֆայել Լեաու, Գոնսալու Ռամուշ։
Հայաստան. Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Կարեն Մուրադյան, Նարեկ Աղասարյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս։
Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իռլանդացիների դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բացակայում է հայտացուցակից։ Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
5-րդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է աշխարհի առաջնության երափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել