ՀՀԿ-ն դատապարտում է Դավիթ Համբարձումյանի կալանավորումը
Գրանցվել
Գրանցվել
Փորձում են խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին. ՀՀԿ
23 ՀՈԿ 2025 15:33
Փորձում են խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին. ՀՀԿ

Փորձում են խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին. ՀՀԿ

23 ՀՈԿ 2025 15:33
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորման առթիվ հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն։ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
  1. Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։
  2. Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։
  3. Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։
  4. Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել