Արցախցիների բնակապահովման փոփոխություններ
Գրանցվել
Գրանցվել
Փոփոխություններ՝ Արցախից տեղահանվածների բնակապահովմանը
30 ՀՈԿ 2025 10:30
Փոփոխություններ՝ Արցախից տեղահանվածների բնակապահովմանը

Փոփոխություններ՝ Արցախից տեղահանվածների բնակապահովմանը

30 ՀՈԿ 2025 10:30
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվում են փոփոխություններ։ Համապատասխան նախագիծը հաստատել է կառավարությունը։
Ըստ կատարված փոփոխությունների՝
-ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։
- շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։
-միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1 (ներկայում սահմանված 2-ի փոխարեն), եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
Տեղեկացնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք։ Իրացվել է 1210-ը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել