Պոլսո Հայոց պատրիարքը մեկնեց Անկարա
Պոլսո Հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա
27 ՆՈՅ 2025 13:30
Պոլսո Հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա

Պոլսո Հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա

27 ՆՈՅ 2025 13:30
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդը Անկարա է մեկնել՝ Էրդողանի հրավերով։ Այդ մասին մանրամասներ է հաղորդել Պոլսո Հայոց Պատրիարքությունը: Այցի գլխավոր շարժառիթը Կաթոլիկ աշխարհի առաջնորդի ժամանումն է Թուրքիա, ինչը մեծ կարևորություն ունեցող իրադարձություն է:
«Հենց այս իրադարձության շրջանակներում էլ Թուրքիայի նախագահը նախաձեռնել է բարձր մակարդակի ընդունելություն: Այն կազմակերպվելու է ի պատիվ Նորին Սրբության, և այդ արարողությանը, որպես հատուկ հյուր, հրավիրված է նաև Հայոց Պատրիարքը: Ինչ վերաբերում է այցի տեխնիկական կողմին և ժամանակացույցին, ապա այն բավականին հագեցած է լինելու, սակայն սահմանափակվելու է մեկ օրով: Նույն գիշերը պատրիարքը կվերադառնա Աթոռ»,- նշվում է Պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար