Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին 4-րդ հոդվածով
Գրանցվել
Գրանցվել
Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին 4-րդ հոդվածով, Ռուսաստանը հերքում է
10 ՍԵՊ 2025 10:06
Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին 4-րդ հոդվածով, Ռուսաստանը հերքում է

Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին 4-րդ հոդվածով, Ռուսաստանը հերքում է

10 ՍԵՊ 2025 10:06
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան, կապված ԱԹՍ-ների միջադեպի հետ, դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով կիրառել դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածը:
Այս հոդվածը նախատեսում է, որ դաշինքի ցանկացած անդամ երկիր կարող է նախաձեռնել խորհրդակցություններ, եթե կարծում է, որ գտնվում է սպառնալիքի տակ:
Լեհաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը Լեհաստանի իշխանությունների հայտարարությունները՝ իր տարածքում խոցված անօդաչու սարքերի ռուսական ծագման մասին, անհիմն է անվանել:
Դիվանագետը հիշեցրել է, որ միակ դեպքը, երբ հաջողվել է հաստատել Լեհաստանի վրա ընկած օդային թիրախի ծագումը, եղել է ուկրաինական հրթիռը 2022 թվականի նոյեմբերին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել