Երևանի փոխքաղաքապետի կեղծ WhatsApp հաշիվ
Գրանցվել
Գրանցվել
Երևանի փոխքաղաքապետի անունով WhatsApp կեղծ հաշիվ է բացվել
10 ՆՈՅ 2025 10:39
Երևանի փոխքաղաքապետի անունով WhatsApp կեղծ հաշիվ է բացվել

Երևանի փոխքաղաքապետի անունով WhatsApp կեղծ հաշիվ է բացվել

10 ՆՈՅ 2025 10:39
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։
«Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։ Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից»,- գրել է Փամբուխչյանը՝ հորդորելով նման դեպքերում զգոն լինել․ «Խնդրում եմ՝
-Չպատասխանել նման հաղորդագրություններին,
-Չսեղմել հղումների վրա,
-Չտրամադրել անձնական տվյալներ։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»,- գրել է փոխքաղաքապետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել