Զինծառայություն. Պարտադիր ժամկետը կդառնա 18 ամիս
Գրանցվել
Գրանցվել
ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը դարձնել 18 ամիս
11 ՍԵՊ 2025 05:26
ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը դարձնել 18 ամիս

ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը դարձնել 18 ամիս

11 ՍԵՊ 2025 05:26
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային ծառայության ծավալների ավելացման հաշվին:
Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել շարքային կազմի համար գործող 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18 ամսվա ժամկետ:
Նախագծի համաձայն՝ փոփոխությունը կկիրառվի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել