2026-ին ՊՆ բյուջեի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով․ Սուրեն Պապիկյան
13 ՆՈՅ 2025 08:09

2026-ին ՊՆ բյուջեի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով․ Սուրեն Պապիկյան
13 ՆՈՅ 2025 08:09
2026 թվականին պաշտպանության նախարարության համար նախատեսված 563,1 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259,4 միլիարդ դրամ, այն է՝ 46,1%, իսկ կապիտալ ծախսերը՝ 303,7 միլիարդ դրամ՝ 53,9%։ Թվերը Խորհրդարանում ներկայացրել է ՊՆ Սուրեն Պապիկյանը։

«Հարկ եմ համարում պաշտպանական ծախսերը ներկայացնել նաև տարիների որոշակի համեմատականով։ Համեմատության սկզբնական թիվը վերցրել եմ նախահեղափոխական 2017 թվականին ձևավորված 2018 թվականի բյուջեով նախատեսված թվերը։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 և արդեն 26 թվականներին կատարված և կատարվելիք ծախսերը, աննախադեպ են»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ հենց սրա բերումով է, որ կարողացել են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։
«Այսօր պայմանագրային զինծառայողն ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է և, կարծում եմ, արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա։ Նրանց կյանքի որակի վրա։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65 տոկոսանոց ատեստավորում։ Դինամիկան, ըստ տարիների, այսպիսին է՝ 2023 թվականին 49.2 տոկոսն է ատեստավորվել մասնակիցների, 24 թվականին՝ 60.6 տոկոսը, իսկ 25 թվականին՝ 64 տոկոսը»,- մանրամասնել է Պապիկյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել