Փեզեշքիանը Պուտինին պատմել է ՀՀ կատարած այցի արդյունքների մասին
25 ՕԳՍ 2025 15:40

Փեզեշքիանը Պուտինին պատմել է ՀՀ կատարած այցի արդյունքների մասին
25 ՕԳՍ 2025 15:40
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին։ Փեզեշքիանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հավաստիացումներ է ստացել, որ Իրանի մտահոգությունները լիովին հաշվի են առնվել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ քննարկումներում և պայմանավորվածություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ է։
Փեզեշքիանը կարևորել է նաև ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի նման կազմակերպությունների կարևորությունը համագործակցության ընդլայնման համար:
Իրանի նախագահը հայտարարել է, որ անձամբ կվերահսկի Ռեշտ-Աստարա երկաթուղու արագացված շինարարությունը, որը կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Պարսից ծոցը Ռուսաստանին և Կենտրոնական Ասիային կապելու գործում։
Պուտինն իր հերթին հաստատել է Ռուսաստանի ամուր աջակցությունն Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքին՝ այն անվանելով իրենց գործընկերության հիմնական և էական կողմ: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտուրը 2025 թ. առաջին կիսամյակում աճել է 11%-ով:
ՌԴ նախագահը Իրանի նախագահին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում վերջերս տեղի ունեցած բանակցությունների հիմնական արդյունքները:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել