Փեզեշքիանը ՇՀԿ-ին առաջարկել է ստեղծել խաղաղության կոմիտե
1 ՍԵՊ 2025 07:01

Փեզեշքիանը ՇՀԿ-ին առաջարկել է ստեղծել խաղաղության կոմիտե
1 ՍԵՊ 2025 07:01
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների 25-րդ գագաթնաժողովում Թեհրանի մոտեցումներն է ներկայացրել ու ակնկալիքները ՇՀԿ-ից։
ԻԻՀ-ն համոզված է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես միջազգային համակարգի բազմաբևեռացման կարևոր բաղադրիչներից մեկը, պետք է երկու զուգահեռ ուղղություններով կոնկրետ, հստակ և թափանցիկ քայլեր ձեռնարկի՝ ստեղծելու ավելի խաղաղ աշխարհ, ինչպես նաև աշխարհ, որն ավելի բարենպաստ է տնտեսական համագործակցության ընդլայնման համար:
«Ես ցանկանում եմ ընդգծել ԻԻՀ կոնկրետ առաջարկը՝ ավելի կազմակերպված կերպով հետամուտ լինել երկու կարևոր անհրաժեշտության կամ ջանքերի՝ «խաղաղության հաստատման անհրաժեշտության» և «միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար ֆինանսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության»»,- նշել է Փեզեշքիանը:
Խաղաղության հաստատման ոլորտում անհրաժեշտ է ստեղծել անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից բաղկացած կոմիտե, որը կքննարկի և խորհրդակցի տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը սպառնացող տարբեր ճգնաժամերի վերաբերյալ, կմշակի ճգնաժամերի կառավարման գործնական առաջարկներ և կներկայացնի դրանց իրականացման մեխանիզմ, իր առաջարկի մանրամասներն է ներկայացրել Իրանի նախագահը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել