Իրանը՝ հայ-ադրբեջանական հաշտեցման կողմնակից
Գրանցվել
Գրանցվել
Իրանը կողմնակից է հայ-ադրբեջանական հաշտեցմանը՝ հստակ պայմաններով
19 ՕԳՍ 2025 12:29
Իրանը կողմնակից է հայ-ադրբեջանական հաշտեցմանը՝ հստակ պայմաններով

Իրանը կողմնակից է հայ-ադրբեջանական հաշտեցմանը՝ հստակ պայմաններով

19 ՕԳՍ 2025 12:29
Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ»,- ասել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ Իրանը իր հարևաններին, և հատկապես Հայաստանին խաղաղություն ու հանգստություն է ցանկանում՝ շեշտելով, որ ինտեգրացիան և բարեկամությունը լավագույն գործոններն են անվտանգության և զարգացման ուղով շարժվելու համար։
«Մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանել ենք, դա մեր քաղաքականությունն է, և մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառման»,- ասել է Փեզեշքիանը՝ կրկնելով Թեհրանի դիրքորոշումը, ըստ որի, Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը կարող է ավելի բարդացնել վիճակը։
Այդքանով հանդերձ, Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանը դեմ չէ Հայաստանի մասնակցությանը տարբեր ինտեգրացիոն ծրագրերին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել