Փեզեշքիանը կոչ է անում Իսրայելի հետ հարաբերությունները խզել
15 ՍԵՊ 2025 15:35

Փեզեշքիանը կոչ է անում Իսրայելի հետ հարաբերությունները խզել
15 ՍԵՊ 2025 15:35
Ոչ մի արաբական կամ իսլամական երկիր պաշտպանված չէ Իսրայելի հարձակումներից, և մենք այլ ելք չունենք, քան միավորել մեր շարքերը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահը արաբական և իսլամական երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովում՝ նվիրված Կատարի վրա Իսրայելի հարձակման թեմային։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և արաբական ու իսլամական երկրները պետք է միավորվեն՝ Իսրայելի դեմ:
«Միասնությունն ու համերաշխությունը անհրաժեշտ են սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին դիմակայելու համար: Այն խախտել է բոլոր կարմիր գծերը, հանդես է եկել մեր երկրների ինքնիշխանության և արժանապատվության դեմ, և մենք պետք է դիմակայենք դրան»,- հայտարարել է Փեզեշքիանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել