Մերձավանի սպանությունները՝ փետրվարյան դեպքերի շարունակություն
27 ՍԵՊ 2025 09:57

Մերձավանի սպանությունները՝ փետրվարյան դեպքերի շարունակություն
27 ՍԵՊ 2025 09:57
Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է` սպանվել է փետրվարյան դեպքով անցնող անձանցից մեկի եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը։ Այդ մասին հայտարարել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ըստ այդ վարկածի, սպանությունը կարող է կապված լինել ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության հետ, որի ընթացքում համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդի՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, սպանվել էր, նշել է Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, այդ ընթացքում գործի հետ կապված անձանց, այդ թվում՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ անձի հետ բացատրական աշխատանքներ են տարվել։ Նոր միջադեպերը բացառելու համար Ոստիկանությունը տարածքում տարբեր ժամանակահատվածներում նաև լրացուցիչ հենակետեր է ունեցել։
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ ՆԳՆ ղեկավարությանը արված աշխատանքների արդյունքները միշտ չէ, որ գոհացրել են։ Հիշեցնում է, որ 6 ամսվա ամփոփումից հետո ՆԳ նախարարը հանձնարարել է խստացնել ծառայությունը մարզերում միջանձնային հարաբերությունների հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղութամբ։ Մինչ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն արդեն պաշտոնից ազատվել էին մարզի պարեկային ծառայության ղեկավարը, համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել