Ուկրաինայի հետ բանակցություններում դադար. Պեսկով
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինայի հետ բանակցություններում դադար է՝ Կիևի մեղքով․ Պեսկով
1 ՀՈԿ 2025 11:43
Ուկրաինայի հետ բանակցություններում դադար է՝ Կիևի մեղքով․ Պեսկով

Ուկրաինայի հետ բանակցություններում դադար է՝ Կիևի մեղքով․ Պեսկով

1 ՀՈԿ 2025 11:43
Ռուսաստանը բաց է մնում ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական բանակցությունների և քաղաքական շփումների միջոցով կարգավորելու համար, սակայն ներկայումս բանակցային գործընթացում դադար է առաջացել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանատվությունը ամբողջությամբ դնելով Կիևի վրա։ Մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման հարցը՝ Պեսկովը նշել է, որ նման հանդիպում չի նախատեսվում։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի շփումներն ինքնանպատակ լինել չեն կարող և պետք է հիմնված լինեն փորձագիտական մակարդակով մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքի վրա։
«Դուք գիտեք, որ հիմա բանակցային գործընթացում դադար է առաջացել։ Հենց փորձագիտական մակարդակով բանակցային գործընթացն է, որը կարող է նախապատրաստել բարձր մակարդակի շփումները», - ասել է նա՝ ընդգծելով, որ ներկայումս նման հանդիպում նախապատրաստելու հնարավորություն չկա։
Կրեմլի խոսնակը մեղադրել է ուկրաինական կողմին՝ պասիվության մեջ։ «Ցավոք, մենք հնարավորություն չունենք նման հանդիպում նախապատրաստելու, քանի որ կիևյան ռեժիմը չի շտապում շարունակել բանակցային ստամբուլյան գործընթացը, չի շտապում պատասխանել փոխանցված նախագծերին, չի շտապում պատասխանել երեք աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկին», - հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը անդրադարձել է նաև այլ թեմաների՝ նշելով, որ Մոսկվան մեծ ուշադրությամբ վերլուծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարությունները։ Նա հավելել է, որ Ռուսաստանը նախընտրում է ամեն կերպ ամրապնդել իր զինված ուժերը՝ մնալով «խաղաղության լիակատար կողմնակից»։
Մոսկվայի ներկայացուցիչը նախազգուշացրել է՝ այն երկրներն ու անձինք, որոնք կփորձեն անօրինական կերպով յուրացնել ռուսական ակտիվները, պատասխանատվության կենթարկվեն։ Տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին նախագահ Պուտինը օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել